Honest labor, wholesome food.

Արդար աշխատանք, անարատ սնունդ

Գլխավոր

Մեր մասին

«Բորիսովկա» ՍՊԸ կազմակերպության հիմնադիր տնօրենն է Մյասնիկ Գրիգորյանը։ Նա ծնվել է 1964թ մարտի 16-ին Սիսիան շրջանի Բորիսովկա գյուղում։ 1981թ-ին ավարտել է Սիսիան քաղաքի համար 1 միջն․ դպրոցը։ Նույն թվականին ընդունվել է Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտ։ 1985թ-ին զորակոչվել է զինվորական ծառայության Սովետական բանակ։ 1987թ-ին ընդունվել է ԵՊՀ-ի Քաղաքատեսության ամբիոնում, որպես ասպիրանտ։ 1988-2010 թթ․ դասախոսել է ԵՊՀ-ում։ 

2006թ-ին իր ծննդավայրում (Սյունիքի մարզի Ծղուկ գյուղում) հիմնադրել է «Բորիսովկա» ՍՊԸ, որը զբաղվում է պանրի արտադրությամբ։ ՀՀ-ում «Բորիսովկա» ՍՊԸ առաջինն է արտադրել իտալական տեսակի մոցարելլա պանիրը։ Այժմ արտադրվում է տասից ավելի պանրատեսակներ և կաթնամթերք։ 

Մենք համագործակցում ենք տարածաշրջանի հինգ բնակավայրերի 120-ից ավելի գյուղացիական տնտեսությունների հետ։ 

Ինչո՞ւ ընտրել հենց մեզ

Մենք համատեղում ենք ավանդական բաղադրատոմսերը ժամանակակից չափանիշների հետ՝ ապահովելով անթերի որակ ձեր սեղանին։

Diverse product range

Բազմազան տեսականի

Տեսականին հարուստ է հայկական իտալական վրացական պանիրներով

Quick and easy

Արագ և հարմար

Դուք պատվիրում եք իսկ Մեր առաքիչնեը հնարավորինս արագ հասցնում են Ձեզ

High quality

Բարձր որակ

Մենք օգտագործում ենք միմիայն բարձրորակ կաթ և որակյալ սարքավորումներ

Նոր տեսականի

Նորություններ

Professional consultations on the production of Camembert and mozzarella were held at "Borisovka".

«Բորիսովկա»-ում անցկացվեց կամամբերի և մոցառելլայի արտադրության մասնագիտական խորհրդատվություն

«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակում «Բորիսովկա» պանրի գործարանում անցկացվեց երկօրյա մասնագիտական խորհրդատվություն՝ նվիրված կամամբերի և մոցառելլայի արտադրական տեխնոլոգիաներին։

Խորհրդատվությունը վարեց շվեյցարացի պանրագործ և ոլորտի փորձագետ Հանս Կնուսելը, ով իր գիտելիքներն ու միջազգային փորձը փոխանցեց ընկերության մասնագետներին։ Գործնական աշխատանքների ընթացքում «Բորիսովկա»-ի թիմը պատրաստեց կամամբերի և մոցառելլայի պանիրներ՝ միաժամանակ խորությամբ ուսումնասիրելով դրանց արտադրության կարևոր փուլերը՝ մշակում, աղադրում, հասունացում, փաթեթավորում և պահպանություն։

Նման մասնագիտական համագործակցությունները կարևոր նշանակություն ունեն «Բորիսովկա»-ի համար՝ նպաստելով արտադրական գործընթացների շարունակական կատարելագործմանը, միջազգային փորձի ներդրմանը և հայկական պանրագործության զարգացմանը։

ՄԱՎԵՏԱ ծրագիրն իրականացվում է միջազգային գործընկերների աջակցությամբ և նպատակ ունի զարգացնել Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթությունն ու արտադրական կարողությունները՝ խթանելով ոլորտի մրցունակությունն ու կայուն զարգացումը։

"Borisovka" was awarded the "Quality Mark Yerevan 2023" prize.

«Բորիսովկա»-ն արժանացավ «Որակի Նշան Երևան 2023» մրցանակին

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Բորիսովկա» ընկերությունը դարձել է «Որակի Նշան Երևան 2023» մրցանակակիր՝ «Հայկական պանրարտադրության բազմազանության, որակական բարձր չափանիշների ապահովման և տնտեսության զարգացման գործում մեծագույն ավանդ ունեցող» անվանակարգում։

Այս կարևոր մրցանակը մեր թիմի հետևողական աշխատանքի, բարձր որակի նկատմամբ պատասխանատու մոտեցման և հայկական պանրագործության զարգացմանն ուղղված ջանքերի արժանի գնահատականն է։

Մենք շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր հաճախորդներին, գործընկերներին և վստահողներին, ովքեր իրենց ընտրությամբ և աջակցությամբ ոգեշնչում են մեզ շարունակել ստեղծել անվտանգ, բնական և բարձրորակ հայկական կաթնամթերք։

«Բորիսովկա»-ն շարունակելու է հավատարիմ մնալ իր արժեքներին՝ ներկայացնելով հայկական արտադրանքը լավագույն որակով և նպաստելով ոլորտի շարունակական զարգացմանը։

Famous chefs' visit to the "Borisovka" pavilion

Հայտնի շեֆ-խոհարարների այցը «Բորիսովկա»-ի տաղավար

Գինու օրերի շրջանակում «Բորիսովկա»-ի տաղավարում ուրախությամբ հյուրընկալեցինք հայտնի շեֆ-խոհարարներ Մերի Սյու Մելիկենին և Լենորա Մարաունիին։

Մեր հյուրերը ծանոթացան «Բորիսովկա»-ի արտադրանքին, համտեսեցին պանրի տեսականին և բարձր գնահատեցին դրա համային առանձնահատկություններն ու որակը։ Նման հանդիպումները մեզ համար մեծ արժեք ունեն և ևս մեկ անգամ հաստատում են, որ հայկական արտադրանքը կարող է արժանանալ միջազգային մասնագետների գնահատանքին։

Շնորհակալություն ենք հայտնում մեր հյուրերին ջերմ խոսքերի և բարձր գնահատականի համար։ Յուրաքանչյուր դրական արձագանք մեզ համար նոր պատասխանատվություն է՝ շարունակելու ստեղծել առողջ, անվտանգ և բարձրորակ կաթնամթերք, որը վստահությամբ ներկայացնում է հայկական արտադրությունը։