Մեր մասին

Մեր մասին

«Բորիսովկա» ՍՊԸ

«Բորիսովկա» ՍՊԸ կազմակերպության հիմնադիր տնօրենն է Մյասնիկ Գրիգորյանը։ Նա ծնվել է 1964թ մարտի 16-ին Սիսիան շրջանի Բորիսովկա գյուղում։ 1981թ-ին ավարտել է Սիսիան քաղաքի համար 1 միջն․ դպրոցը։ Նույն թվականին ընդունվել է Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտ։ 1985թ-ին զորակոչվել է զինվորական ծառայության Սովետական բանակ։ 1987թ-ին ընդունվել է ԵՊՀ-ի Քաղաքատեսության ամբիոնում, որպես ասպիրանտ։ 1988-2010 թթ․ դասախոսել է ԵՊՀ-ում։ 2006թ-ին իր ծննդավայրում (Սյունիքի մարզի Ծղուկ գյուղում) հիմնադրել է «Բորիսովկա» ՍՊԸ, որը զբաղվում է պանրի արտադրությամբ։ ՀՀ-ում «Բորիսովկա» ՍՊԸ առաջինն է արտադրել իտալական տեսակի մոցարելլա պանիրը։ Այժմ արտադրվում է տասից ավելի պանրատեսակներ և կաթնամթերք։ Մենք համագործակցում ենք տարածաշրջանի հինգ բնակավայրերի 120-ից ավելի գյուղացիական տնտեսությունների հետ։ 

Արտադրությունում ներ է դրված սննդի անվտանգության ՀԱՍՊ/ HACCP համակարգը,ինչպես նաև«Բորիսովկա» ՍՊԸ անցել է ԻՍՕ սերտեֆիկացում՝ 2019 և 2020թթ-ին
ISO22000:2005
ISO22000:2018

 

<<Բորիսովկա>> ՍՊԸ-ի գործարան

«Բորիսովկա» ՍՊԸ գործարանը գտնվում է Սյունիքի մարզի Սիսիան տարածաշրջանի Ծղուկ գյուղում։ «Բորիսովկա» ՍՊԸ հիմնադրվել է 2006թ-ին: 2010թ-ին կառուցվել է նոր արտադրամաս, իսկ 2012թ-ին՝ նոր պահեստային տնտեսություն, որը հագեցված է գերմանական սարքավորումներով: 2013թ-ից ձեռնարկվել է ընկերության երկրորդ արտադրական ստորաբաժանման/կորպուսի/ կառուցումը և շինարարական աշխատանքները ավարտվել են 2017 թ-ի երկրորդ կեսին: Այն հնարավորություն է տալիս արտադրական ցիկլը համապատասխանեցնել ՀԱՍԱՊ/ HACCP համակարգի պահանջներին:

Ընկերությունը շուկայում իր դիրքը ապահովում է բարձրակարգ տեխնիկայի կիրառման, սանիտարահիգիենիկ պահանջների պահպանման, աշխատակիցների բարձր կարգապահության, ֆերմերների հետ ամենօրյա աշխատանքի ապահովման, հումքի որակի բարելավման, միջազգային մասնագետների հետ ուղղակի կապի շնորհիվ:

 

Կիրառվող սարքավորումներ

«Բորիսովկա» ՍՊԸ-ում կիրառվող սարքավորումները եվրոպական արտադրության են. պանրապատրաստիչները և պանրի ձևավորման սեղանները բուլղարական PIM ընկերության արտադրանք են, մոցարելլա պանրի պատրաստման սարք DIMA (Իտալիա), կաթի պաղեցման սառնարաններ` FRIGOMILK (Իտալիա), DELAVAL (Շվեդիա), փաթեթավորման սարք՝ HENKELMAN (Holland): 2014թ-ին ներկրվել է KROMEL ֆիրմայի արտադրության պաստերիզատոր ALFALAVAL: Փաթեթավորման և պիտակավորման ուղղությամբ ընկերությունը աշխատում է KRIOVAK և այլ առաջատար ֆիրմաների հետ, որոնց հայաստանյան ներկայացուցիչը CARD ընկերությունն է: Արդեն արդիականացվել է փաթեթավորման գործընթացը, որը համապատասխանում է ԵՏՄ-ի պահանջներին:

2017 թ․ ընկերությունը Սլովակիայից (Normit) ներկրել է կարագի համասեռիչ, Կարագապատրաստիչ Ante B.V. (Հոլանդիա), որոնք հնարավորություն են տալիս ընկերությանը արտադրել միջազգային ստանդարտներին համապատասխան կարագ։

2018թ-ին ներկրել է Կաթի զտիչ (Oner) ավտոմատ։

2025 թվականին ընկերությունն համալրել է իր արտադրական բազան մոցարելլայի պատրաստման 2 նոր սարքով: Իտալիայից ներմուծվել են նաև ստրաչատելայի պատրաստման նոր սարքավորում և նոր դեէերատոր:

Յուրաքանչյուր տարի ավելանում է արտադրանքի տեսականին, կիրառվում են միջազգային փաթեթավորման նոր տեսակներ՝ եթե նախկինում առկա էին 3-4 տեսակ փաթեթավորված արտադրանք, այսօր դրանք 10-ից ավելի են

Ինչո՞ւ ընտրել հենց մեզ

Մենք համատեղում ենք ավանդական բաղադրատոմսերը ժամանակակից չափանիշների հետ՝ ապահովելով անթերի որակ ձեր սեղանին։

Diverse product range

Բազմազան տեսականի

Տեսականին հարուստ է հայկական իտալական վրացական պանիրներով

Quick and easy

Արագ և հարմար

Դուք պատվիրում եք իսկ Մեր առաքիչնեը հնարավորինս արագ հասցնում են Ձեզ

High quality

Բարձր որակ

Մենք օգտագործում ենք միմիայն բարձրորակ կաթ և որակյալ սարքավորումներ