ԱՄՆ դեսպան Քրիստինա Քուինի այցելությունը «Բորիսովկա» ՍՊԸ-ի խանութ-սրահ
«Բորիսովկա» ՍՊԸ-ն պատիվ ունեցավ իր խանութ-սրահում հյուրընկալելու Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քուինին:
Այցելության ընթացքում դեսպանին ներկայացվեցին ընկերության տեսականին, արտադրական արժեքները և որակի վերահսկման բարձր չափանիշները: Հատկապես ընդգծվեց, որ «Բորիսովկա» ՍՊԸ-ի համար առաջնահերթություն են սննդի անվտանգությունն ու բարձր որակը, ինչի վառ ապացույցն են ընկերությունում ներդրված HACCP (Hazard Analysis Critical Control Point) համակարգը և ISO 22000:2018 միջազգային սերտիֆիկատը:
Մեր ընկերությունն արտադրում է բացառապես կովի թարմ կաթից պատրաստված պանիրներ՝ առանց կոնսերվանտների, արմավենու յուղի կամ արհեստական ներկանյութերի:
Բարձր գնահատելով «Բորիսովկա»-ի արտադրանքի որակը՝ դեսպան Քրիստինա Քուինը խոստացավ առաջին իսկ հնարավորության դեպքում այցելել նաև Սիսիանում գտնվող ընկերության հիմնական գործարանը:
Շնորհակալություն ենք հայտնում տիկին դեսպանին վստահության, բարձր գնահատականի և մեր արտադրանքի հանդեպ ցուցաբերած հետաքրքրության համար: