«Բորիսովկա»-ում անցկացվեց կամամբերի և մոցառելլայի արտադրության մասնագիտական խորհրդատվություն

Professional consultations on the production of Camembert and mozzarella were held at "Borisovka".

«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակում «Բորիսովկա» պանրի գործարանում անցկացվեց երկօրյա մասնագիտական խորհրդատվություն՝ նվիրված կամամբերի և մոցառելլայի արտադրական տեխնոլոգիաներին։

Խորհրդատվությունը վարեց շվեյցարացի պանրագործ և ոլորտի փորձագետ Հանս Կնուսելը, ով իր գիտելիքներն ու միջազգային փորձը փոխանցեց ընկերության մասնագետներին։ Գործնական աշխատանքների ընթացքում «Բորիսովկա»-ի թիմը պատրաստեց կամամբերի և մոցառելլայի պանիրներ՝ միաժամանակ խորությամբ ուսումնասիրելով դրանց արտադրության կարևոր փուլերը՝ մշակում, աղադրում, հասունացում, փաթեթավորում և պահպանություն։

Նման մասնագիտական համագործակցությունները կարևոր նշանակություն ունեն «Բորիսովկա»-ի համար՝ նպաստելով արտադրական գործընթացների շարունակական կատարելագործմանը, միջազգային փորձի ներդրմանը և հայկական պանրագործության զարգացմանը։

ՄԱՎԵՏԱ ծրագիրն իրականացվում է միջազգային գործընկերների աջակցությամբ և նպատակ ունի զարգացնել Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթությունն ու արտադրական կարողությունները՝ խթանելով ոլորտի մրցունակությունն ու կայուն զարգացումը։

Պատկերասրահ

«Բորիսովկա»-ում անցկացվեց կամամբերի և մոցառելլայի արտադրության մասնագիտական խորհրդատվություն «Բորիսովկա»-ում անցկացվեց կամամբերի և մոցառելլայի արտադրության մասնագիտական խորհրդատվություն