ԵՄ դեսպանը համտեսել և բարձր է գնահատել «Բորիսովկա»-ի ստրաչատելլան

The EU Ambassador tasted and highly appreciated Borisovka's stracciatella

Մայիսի 10-ին նշվող Եվրոպայի օրը դարձավ նոր հանդիպումների, ջերմ շփումների և համագործակցության հիանալի առիթ։ «Բորիսովկա» ՍՊԸ-ն սիրով մասնակցեց այս կարևոր միջոցառմանը՝ ներկայացնելով իր տեղական արտադրանքը։

Օրվա ամենահիշարժան պահերից էր Հայաստանում Եվրոպական միության դեսպանի այցը մեր տաղավար։ Դեսպանը համտեսեց «Բորիսովկա»-ի ֆիրմային ստրաչատելլան և արժանացրեց այն բարձր գնահատականի։

Շնորհակալություն ենք հայտնում կազմակերպիչներին և մեր տաղավարի բոլոր հյուրերին՝ վստահության և մեր արտադրանքի հանդեպ ցուցաբերած մեծ հետաքրքրության համար։