«Բորիսովկա»-ն արժանացավ «Որակի Նշան Երևան 2023» մրցանակին
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Բորիսովկա» ընկերությունը դարձել է «Որակի Նշան Երևան 2023» մրցանակակիր՝ «Հայկական պանրարտադրության բազմազանության, որակական բարձր չափանիշների ապահովման և տնտեսության զարգացման գործում մեծագույն ավանդ ունեցող» անվանակարգում։
Այս կարևոր մրցանակը մեր թիմի հետևողական աշխատանքի, բարձր որակի նկատմամբ պատասխանատու մոտեցման և հայկական պանրագործության զարգացմանն ուղղված ջանքերի արժանի գնահատականն է։
Մենք շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր հաճախորդներին, գործընկերներին և վստահողներին, ովքեր իրենց ընտրությամբ և աջակցությամբ ոգեշնչում են մեզ շարունակել ստեղծել անվտանգ, բնական և բարձրորակ հայկական կաթնամթերք։
«Բորիսովկա»-ն շարունակելու է հավատարիմ մնալ իր արժեքներին՝ ներկայացնելով հայկական արտադրանքը լավագույն որակով և նպաստելով ոլորտի շարունակական զարգացմանը։