Հայտնի շեֆ-խոհարարների այցը «Բորիսովկա»-ի տաղավար

Famous chefs' visit to the "Borisovka" pavilion

Գինու օրերի շրջանակում «Բորիսովկա»-ի տաղավարում ուրախությամբ հյուրընկալեցինք հայտնի շեֆ-խոհարարներ Մերի Սյու Մելիկենին և Լենորա Մարաունիին։

Մեր հյուրերը ծանոթացան «Բորիսովկա»-ի արտադրանքին, համտեսեցին պանրի տեսականին և բարձր գնահատեցին դրա համային առանձնահատկություններն ու որակը։ Նման հանդիպումները մեզ համար մեծ արժեք ունեն և ևս մեկ անգամ հաստատում են, որ հայկական արտադրանքը կարող է արժանանալ միջազգային մասնագետների գնահատանքին։

Շնորհակալություն ենք հայտնում մեր հյուրերին ջերմ խոսքերի և բարձր գնահատականի համար։ Յուրաքանչյուր դրական արձագանք մեզ համար նոր պատասխանատվություն է՝ շարունակելու ստեղծել առողջ, անվտանգ և բարձրորակ կաթնամթերք, որը վստահությամբ ներկայացնում է հայկական արտադրությունը։

Պատկերասրահ

Հայտնի շեֆ-խոհարարների այցը «Բորիսովկա»-ի տաղավար Հայտնի շեֆ-խոհարարների այցը «Բորիսովկա»-ի տաղավար