Ամանդա Ֆրայթագը հյուրընկալվեց «Բորիսովկա»-ում և բարձր գնահատեց հայկական պանիրների որակը

Amanda Freitag visited "Borisovka" and highly praised the quality of Armenian cheeses.

Ամերիկացի հայտնի շեֆ-խոհարար, խոհարարական հեռուստաշոուների աստղ Ամանդա Ֆրայթագի այցը «Բորիսովկա» դարձավ ևս մեկ կարևոր քայլ հայկական որակյալ արտադրանքը միջազգային լսարանին ներկայացնելու ճանապարհին։

Այցի ընթացքում Ամանդա Ֆրայթագը ծանոթացավ «Բորիսովկա»-ի արտադրանքին և համտեսեց մեր պանրի տեսականին, այդ թվում՝ Ստրաչատելլան և Նոդինին՝ բարձր գնահատելով դրանց համը, որակը և բնական բաղադրությունը։ Ջերմ հանդիպման ընթացքում նա հետաքրքրվեց նաև մեր արտադրական մոտեցումներով և նշեց, որ հնարավորության դեպքում մեծ հաճույքով կայցելի «Բորիսովկա»-ի գործարան՝ ավելի մոտիկից ծանոթանալու արտադրության ամբողջ գործընթացին։

Մեզ համար նման այցերը ոչ միայն մեծ պատիվ են, այլև հաստատում են, որ հայկական կաթնամթերքը կարող է արժանիորեն ներկայանալ միջազգային հարթակներում։ «Բորիսովկա»-ում մենք շարունակում ենք հավատարիմ մնալ մեր գլխավոր սկզբունքին՝ արտադրել առողջ, անվտանգ և բարձրորակ կաթնամթերք, որը ստեղծվում է սիրով, պատասխանատվությամբ և լավագույն հումքից։

Պատկերասրահ

Ամանդա Ֆրայթագը հյուրընկալվեց «Բորիսովկա»-ում և բարձր գնահատեց հայկական պանիրների որակը Ամանդա Ֆրայթագը հյուրընկալվեց «Բորիսովկա»-ում և բարձր գնահատեց հայկական պանիրների որակը